Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը

Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը
19.04.2019 | 02:55

Երբ գիտես, որ ատամնաբույժի աքցանից պրծում չունես, ցավոտ ատամից ինչքան շուտ ազատվես, այնքան լավ: Ե՛վ վախը կանցնի, և՛ ցավը, բաց տեղն էլ դատարկ չի մնա: Համարյա նույն զգացումով սպասում ենք, որ ամեն նախարարություն իր տեղն ընկնի, ՊՈԱԿ-ների ճակատագիրը պարզվի: Ամենազգայուն օղակը մշակույթն էր: Ամենաշատը մշակույթի նախարարության կարևորության մասին խոսվեց, ներսի դիմադրությունը ճնշվեց, ականջ դնող չեղավ: Նախագիծն օրինական ուժ ստացավ։ Սպասենք օպտիմալացման արդյունքներին:
Նույն խնդիրների բովում մի ուրիշ սպասում է հասունանում՝ Կոնստանտին Օրբելյանի գնալը կամ մնալը: Վարչապետը խոստացել էր` եթե Օրբելյանին աշխատանքից ազատման համար ներկայացված փաստարկներից որևէ մեկը չհամապատասխանի իրականությանը, ներկայացնողն անմիջապես կպատժվի և կազատվի աշխատանքից: Օպերային թատրոնի անձնակազմը մարտահրավերն ընդունեց: Հակափաստարկները ներկայացվել են: Սպասում են պատասխանի: Սակայն, մեր աղբյուրի համաձայն, փաստարկները բխում են օրենքի կետերից, մինչդեռ հակափաստարկները թույլ են, գուցե կախվելու-բռնվելու տեղեր գտնեն, բայց միայն այդքանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2155

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ